Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԲ ստորաբաժանումները ճնշել են շփման գծում հակառակորդի կատարած զորաշարժերը

ՊԲ ստորաբաժանումները ճնշել են շփման գծում հակառակորդի կատարած 
զորաշարժերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, փոխհրաձգություններ, սակայն եղել է հարաբերական անդորր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանը։

«Հակառակորդը գիշերվա ընթացքում փորձել է զորաշարժեր կատարել՝ իր մարտակարգերը բարելավելու նպատակով: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, նշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը»,- նշեց Սարումյանը:

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 920 մարդկային կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]