Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԲ-ն բնակելի թաղամասի հարևանությամբ խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք

ՊԲ-ն բնակելի թաղամասի հարևանությամբ խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող 
սարք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ հրապարակելով լուսանկարներ:

«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրությունում: Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։ Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 920 մարդկային կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]