Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիտվում է Covid-19-ի դեպքերի աճ. ԱՆ-Ն հորդորում է լարվածության մեջ չկորցնել զգոնությունը

Դիտվում է Covid-19-ի դեպքերի աճ. ԱՆ-Ն հորդորում է լարվածության մեջ չկորցնել 
զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է անգամ այս լարվածության մեջ խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները. դիտվում է կորոնավիրուսի դեպքերի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից մասնավորապես նշել են. «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի: Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան»:

Նախարարությունից շեշտել են` սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: «Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Սիրելի ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան»,-հայտնում են նախարարությունից՝ շեշտելով, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]