Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիրավոր զինվորներն ուզում են արագ շարք վերադառնալ․բժիշկները պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար

Վիրավոր զինվորներն ուզում են արագ շարք վերադառնալ․բժիշկները պայքարում են 
յուրաքանչյուրի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի բժշկական կենտրոնում բժիշկները շուրջօրյա առաքելությամբ պայքարում են վիրավոր զինծառայողների կյանքի և առողջության համար, զինվորներն էլ արագ շարք վերադառնալ են ցանկանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք  «Զինուժ մեդիա»-ի տեսանյութից, որն իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին»,- տեսանյութին կից գրառում է կատարել Ստեփանյանը

: Տեսանյութը Ստեփանակերտի բժշկական կենտրոնում է արված, որտեղ պառկած զինծառայողներից մեկն ասում է, որ վիրավորվել է իր առջև դրված խնդիրը կատարելիս։ Բժիշկներից մեկը ԲԿ-ում սեպտեմբերի 27-ից կամավորության սկզբունքով է աշխատում և ընդգծում է, որ իր նման շատ բժիշկներ կան. «Զինվորները հիմնականում շատ արագ հետ են ուզում գնալ, անգամ ունեցել եմ վիրավոր, ով պայքարում էր, որպեսզի մենք արագ մեր աշխատանքն անենք, ինքն էլ շարք վերադառնա»։ Սարքավորումների և դեղորայքի պակասը համալրվում է, ամեն ինչ կատարվում է բարձր մակարդակով։ Բժիշկներն իրականացնում են ամեն հնարավոր բան, որպեսզի զինծառայողները շուտ վերադառնան շարք։ Այն զինծառայողները, որոնք երկարատև բուժման կարիք ունեն՝ ուղարկվում են այլ բուժհաստատություններ՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]