Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան փորձում է մտնել նաեւ Ռուսաստանի անվտանգության գոտիներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան փորձում է մտնել նաեւ 
Ռուսաստանի անվտանգության գոտիներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական F-16 կործանիչի  կողմից հայկական Սու-25 գրոհային ինքնաթիռի խոցումը նոր որակ հաղորդեց Ադրբեջանի հրահրած հերթական պատերազմին: Այդ հարվածը, ըստ էության, հակամարտությանը տվեց տարածաշրջանային բնույթ: Մյուս կողմից էլ հաստատեց Հայաստանի ու Արցախի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է ռազմական բախման մեջ եւ նա է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Արցախի կորուստն անհնարին է, քանի որ  ներկայիս Հայաստանի եւ Արցախի ռազմական ներուժի ու ժողովրդի ոգու առկայությամբ՝ դրա մասին նույնիսկ ավելորդ  է խոսելը, այն  ֆանտաստիկայի ժանրից է: Բախումը տարածաշրջանային հակամարտության վերածվելու դեպքում մյուս երկու հնարավոր զարգացումներից մեկը կլինի Ադրբեջանի, մյուսը՝ Թուրքիայի քայքայումը: Միանշանակ է, որ արցախյան պատերազմին տարածաշրջանային բնույթ տալու դեպքում այդ երկրների ժողովուրդները, տարածաշրջանում իրենց աջակցող մյուս ուժերի հետ, անմիջապես կօգտվեն իրավիճակից եւ կսկսեն իրենց անկախության պայքարը: Մուլտիէթնիկ թուրքական այս երկու պետություններում դրա համար կան բոլոր նախադրյալները»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]