Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի դեմ պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է. Արցախի նախագահ

Արցախի դեմ պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեսնում են ինչ-որ ազդակներ Իրանի կողմից, քանի որ նա էլ է հետաքրքված ստեղծված իրավիճակով:

«Բացի մի քանի սովորական հայտարարություններից, ուրիշ ոչ մի հստակ քայլ չենք տեսել Իրանի կողմից, բայց ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, որովհետև այս պատերազմը ուղղված է նաև նրա դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան կապված, մանավանդ, Հյուսիսային Իրանի հետ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]