Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հիասթափվելու են, չի ստացվելու.Արցախի նախագահը ներկայացրեց Թուրքիայի մտադրության ձախողման պատճառները

Հիասթափվելու են, չի ստացվելու.Արցախի նախագահը ներկայացրեց Թուրքիայի մտադրության ձախողման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն ունի բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ `մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են  ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,- ասաց Հարությունյանը:

Նախագահի խոսքով ` ձախողելու են, որովհետև հայկական կողմն ունի  հերոսական ժողովուրդ և երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը հայրենիքին: Որովհետև ունենք արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ: Որովհետև ունենք հայրենակից, ով, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին»,- ասաց Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]