Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ-ն այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ. Արցախի նախագահն՝ Ադրբեջանի հետ երկխոսելու մասին

ՌԴ-ն այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ. Արցախի նախագահն՝ Ադրբեջանի հետ երկխոսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է երկխոսություն տեղի ունենա հակամարտող կողմերի միջև, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի օրերին:

«Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին` զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, չգիտեմ` ինչքանո՞վ է պատրաստ ռուսական իշխանությունը` խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]