Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Ադրբեջանի անտարբերությունը սեփական բազում դիակների ճակատագրի հանդեպ բարբարոսություն է.Արցախի նախագահ

Ադրբեջանի անտարբերությունը սեփական բազում դիակների ճակատագրի հանդեպ 
բարբարոսություն է.Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զարմանում է Ադրբեջանի իշխանության մարդկային որակներից, որովհետև նրանք, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով  իրավիճակը առաջնագծում և մարտական գործողությունները:

«Սա ամենամեծ ոչ մարդկային, բարբարոսի կերպարն է, որը մենք տեսնում ենք»,- ընդգծեց Հարությունյանը:

Նախագահը նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում շոշափելի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Տեղի են ունեցել շատ ակտիվ լայնածավալ մարտական գործողություններ նույն տարածքներում` Օմարից մինչև Արաքս: Օմարում հիմնականում` Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում` Եղնիկներում, Մատաղիսում, ոչ շատ ակտիվ արևելյան ուղղությունում, և շատ ակտիվ հարավային, հարավ-արևելյան ուղղություններում` Ֆիզուլիյում և Արաքսի հովտում:  Երկու կողմներն էլ ունեցել են կորուստներ՝ և մենք, և հակառակորդը: Իհարկե, հակառակորդը շատ ավելի է կորուստներ կրել, ինչպես միշտ, ինչպես եղել է բոլոր պատերազմների ժամանակ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ