Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վալերի Դանելին. հերոս օդաչուի վերջին թռիչքը` դեպի անմահություն

Վալերի Դանելին. հերոս օդաչուի վերջին թռիչքը` դեպի անմահություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել  թուրքական F-16-ի կողմից Հայաստանի տարածքում խոցված ՍՈՒ-25-ի հերոս օդաչու Վալերի Դանելինի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութը հրապարակված է «Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն» խորագրով:

«Մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս՝ խոցվել է ՍՈՒ-25 տիպի մարտական ինքնաթիռը, որի հետևանքով մայոր Դանելին Վալերին զոհվել է: Վալերին երկրորդ կարգի ռազմական օդաչու էր, բավականին պատրաստ օդաչու, հայրենիքին նվիրված զավակ»,- նշում է Ավիացիայի զորամասի հրամանատար Արմեն Ներսիսյանը:

Դանելինի մայրը` Ռիտա Վարդանյանը պատմում է, որ տղան փոքրուց է երազել օդաչու դառնալ:

«Եթե որևէ օր թռիչք չէր ունենում, դա իր համար սովորական օր էր լինում, բայց, որ թռիչքի օր էր լինում, կարծես աշխարհն իրեն տված լինեին»,- տեսանյութում ասում է Ռիտա Վարդանյանը:

Հերոսի մոր խոսքով` տղան միշտ նշում էր, որ հայրենիքի պաշտպանությունն իր պարտքն է, որի կատարելու ճանապարհին ոչնչից չի վախենում:

«Ասում էր` ես չեմ վախենում, ես կգնամ, իմ պարտքն է, կկատարեմ, ոչնչից չեմ վախենում, այդպես էլ եղավ` տղաս ոչնչից չվախեցավ»,- նշում է Վարդանյանը:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն` Վալերի Դանելին, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]