Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ՄԽ համանախագահության շրջանակներում. Իտալիայի ԱԳ նախարար

Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ՄԽ համանախագահության 
շրջանակներում. Իտալիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել բանակցային գործընթացը ՝ առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարիներ է ձգվում արդեն, սակայն մենք հիմա վախենում են լրացուցիչ ռազմական էսկալացիայից, որը մեծ վնաս կհասցնի քաղաքացիական բնակչությանը և տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ մոտակա օրերին  այդ մասին կխոսի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ