Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիմորդներին հոկտեմբերի 1-ից կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

Դիմորդներին հոկտեմբերի 1-ից կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր է ներկայացնել և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]