Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միխեիլ Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար

Միխեիլ Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ,  Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am