1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից

Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են 
վաճառքից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:

«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է  «Նոր Զովք»-ի  հայտարարության մեջ:

«Երևան Սիթի»-ի հայտարարության մեջ նշված է, որ այս քայլով սատարում են սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։

«Ծիրան» սուպերմարկետային ցանցը նույնպես կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել թուրքական ապրանքներ գնելուց և դրանով թշնամուն հարստացնելուց:

Իսկ «Սաս» սուպերմարկետի «Ֆեյսբուք»-ի էջը լուսանկար է հրապարակել «Ոչ թուրքականին» կոչով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններում ակնհայտ երևում է Թուրքիայի դերակատարումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար միակողմանի և ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս և նշում, որ մենակ չեն թողնի ադրբեջանցի իր եղբայրներին Արցախի դեմ պատերազմում: Միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազատ բանակի հազարավոր զինյալներ տեղափոխվել են Բաքու` մասնակցելու Արցախի դեմ պատերազմում: Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակվող տեսանյութերում երևում է թուրքական զինատեսակների, ինչպես նաև ԱԹՍ-ների օգտագործումը: Վերջինիս մասին գրել էր հեղինակավոր «Forbes» պարբերականը: Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Սեպտեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]