Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի  ագրեսիայի 
ստեղծած իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]