1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված քաղաքացիական անձանց տվյալները

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված 
քաղաքացիական անձանց տվյալները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է սեպտեմբերի 27-ից 30-ը ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված քաղաքացիական անձանց տվյալները: «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքացիների տվյալները:

Վիկտորիա Գևորգյան, ծնված 2011 թվականին, Մարտունի, սպանվել է տան բակում հրետանակոծության հետևանքով: Մայր ու եղբայրը վիրավորվել են:

Էլլադա Բալայան, ծնված 1961 թվականին, Մարտունի, սպանվել է տան բակում` հրետանակոծության հետևանքով:

Լեսմոնիա Ստեփանյան, ծնված 1941 թվականին, Հադրութ, սպանվել է իր բնակարանում` ԱԹՍ-ի հարվածից:

Էրիկ Գրիգորյան, ծնված 1996 թվականին, Մեծ Շեն գյուղ, սպանվել է հրետանակոծության հետևանքով:

Հրանտ Խաչատրյան, ծնված 1955 թվականին, Մարտակերտ, սպանվել է ռմբակոծության հետևանքով:

Լյուբա Մամունց, ծնված 1957 թվականին, սպանվել է ռմբակոծության հետևանքով:

Լարիսա Մամունց, ծնված 1959 թվականի, Մարտակերտ, սպանվել է ռմբակոծության հետանքով:

«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն: Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է Բեգլարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]