Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական 
կեղծ տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է  սոցիալական ցանցերի օգտատերերին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները և իբր «հերոսական» գործողությունների տեսանյութերը:

«Դրանց տարածումը այսօր բավականին մեծ տեմպ ուներ և երբևէ նախորդ օրերի ընթացքում չի եղել: Խնդրում եմ և հորդորում եմ, որ նման բաների չտրվել, զերծ մնալ նման նյութերի տարածումից, թեկուզ և աննախադեպ մեր հաջողությունների մասին չհիմնավորված տեղեկությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]