Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի կողմից վարձկաններին Ադրբեջան ուղղորդելու հարցը լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում

Թուրքիայի կողմից վարձկաններին Ադրբեջան ուղղորդելու հարցը լայն տարածում է գտել 
արաբալեզու տիրույթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը, ինչպես նաև վարձկանների ուղղորդումն Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևելագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ ռազմական գործողությունների առաջին օրը, երբ սկսվեցին սահմանային գործողությունները, արաբական տեղեկատվական տիրույթում դեռ զիջում էինք: Արաբական տիրույթում դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Հաջորդ օրվանից սկսած Թուրքիայի ներգրավվածությունը, վարձկանների ուղղորդումը Ադրբեջան լայն տարածում է գտել արաբալեզու տիրույթում: Ինչը տրամադրություններ է ստեղծում հենց արաբական հանրույթում: Նրա խոսքով, նկատելի է, որ թվիթերյան հարթակում հակաթուրքական ու պրոթուրքական դիրքորոշումներ ունեցող օգտատերերի միջև բավական լայն բանավեճ կա:

«Վարձկանների թեման արաբական տիրույթում սկզբում մեկ աղբյուրից էր շրջանառվում, սակայն մարտերի շարունակականությունն իրենց կողմից բերեց նոր զոհերի և բազմազան աղբյուրներ հայտնվեցին, որոնք փաստեցին վարձկանների առկայությունը: Եվ արդեն կարող ենք հստակ ասել, որ նման վարձկաններ կան՝ անունով, ազգանունով, նկարներով, բնակության վայրերով նշված են աղբյուրներում: Հյուսիսային Սիրիայի շրջաններից  բերված տարբեր ծայրահեղական խմբեր են, որոնք փորձառություն են անցել Լիբիայում: Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նրանց առաջխաղացումը մեր զինված ուժերը հաջողությամբ կասեցնում են»,-ասաց Հայկ Քոչարյանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից վարձկանների ուղղորդումն Ադրբեջան կասկածի տակ չի դրվում, և դա ազդում է ընդհանուր դիսկուրսի փոփոխության վրա:  

Հայկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի ակտիվ աշխատել, իր անվտանգային շահերը տեղ հասցնելու համար: Նա նկատեց, որ այս օրերին դա շատ լավ արվում է: Տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագետներով գրեթե բոլոր առաջատար արաբական մամուլով ելույթ ունեցավ, ներկայացրեց հայկական տեսակետը: Այս ընթացքում թվիթերյան տիրույթում հայկական տեսակետն ավելի հասկանալի է դառնում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]