Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիտար նպատակների համար

«Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին 
հումանիտար նպատակների  համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը  պատրաստակամություն է հայտնում 50 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիսար նպասակների  համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Աշխատակիցները պատրաստ են նաև պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք  Արցախի բնակչությանը։

-Արցա՛խ, մենք քեզ հետ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]