Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում 
Սիրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ալ-Վաթան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն, իսկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել, որ Սիրիան միշտ եղել է խաղաղ լուծման կողմնակից:

«Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, իսկ հայկական բանակն ինքնապաշտպանվում է: Նախարարն արժանի է համարել հիշատակել նաև, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին:

Հաջ Իբրահիմն ընգծել է նաև այն, որ Թուրքիան միշտ ձգտում է ապակայունացնել իրավիճակը, լինի դա Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Միջերկրական ծովի արևելքում, թե Կովկասի տարածաշրջանում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]