1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ երկրների ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չխառնվել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՄ երկրների ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չխառնվել ԼՂ շուրջ 
ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրյուսելում լրագրողներին այս մասին ասաց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

 «Այո, կլինեն», - ասաց նա ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք համապատասխան հայտարարություն կլինի ԵՄ գագաթնաժողովից հետո:

Դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ առաջնորդները կոչ են անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Գագաթնաժողովում կոչ կանեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է», - ասաց նա:

Նրա խոսքով`  Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]