Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 Վախճանվել է Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակ Մաք Դեւիսը

 Վախճանվել է Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակ Մաք Դեւիսը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Մաք Դեւիսը, որը մի շարք հայտնի կոմպոզիցիաներ Է գրել Էլվիս Փրեսլիի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Քանթրի երաժշտության ասոցիացիան:

«Մենք խորապես ցավում ենք լեգենդար երգչի, երգերի հեղինակի եւ CMA Awards-ի նախկին հաղորդավար Մաք Դեւիսի կյանքից հեռանալու կապակցությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին եւ բարեկամներին այս դժվարին ժամանակներում»,-ասվում Է ասոցիացիայի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Tennessean հրատարակությունը նշում Է, որ ավելի վաղ Մաք Դեւիսի մենեջերը հայտնել Էր, որ դերասանը լուրջ հիվանդ Է, եւ վերջերս նա սրտի վիրահատություն Է տարել: Էլվիս Փրեսլիի հետ Դեւիսի համագործակցությունն սկսվել Է անցյալ դարի 60-ական թվականներին: Փրեսլիի համար գրված առավել հայտնի երգերի թվում են A Little Less Conversation, Memories, In The Ghetto եւ Don՚t Cry, Daddy կոմպոզիցիաները:

Հետագայում Մաք Դեւիսը սկսել Է կատարողի սեփական կարիերան, որը համբավ Է ձեռք բերել այնպիսի քանթրի-երգերի շնորհիվ, ինչպիսիք են Baby Don՚t Get Hooked On Me-ն, Naughty Girl-ը, It՚s Hard to Be Humble-ը:

20-րդ դարի 70-ական թվականների վերջին տեղի Է ունեցել Մաք Դեւիսի դեբյուտը կինոյում. նա հայտնվել Է «Հյուսիսային Դալլաս Քառասուն» կատակերգական դրամայում՝ մարմնավորելով գլխավոր դերերից մեկը: Դերասանը շարունակել Է նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում՝ հաճախ խաղալով ոչ մեծ Էպիզոդիկ դերեր: Մաք Դեւիսը երգերի հեղինակների ամերիկյան Փառքի սրահի անդամ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]