Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և 
Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վուրդեվինդը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից  ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան»,- գրել է պատգամավորը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կատարելու է իր դերակատարությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]