1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մակրոն

 Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան ինքը պետք Է կառուցվածքավորի եւ ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե դա պատվիրակի ՆԱՏՕ-ին: Այդ մասին Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում ասել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մակրոնը սեպտեմբերի 29-ին Լիտվա Է ժամանել պաշտոնական այցով:

«Մենք (Եվրոպան) մոտեցել ենք այն պահին, երբ ինքներս պետք Է ամրապնենք այդ հարաբերությունները (Ռուսաստանի հետ): Ավելի վաղ մենք պատվիրակել Էինք Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք անդրատլանտյան կապերից, բայց Եվրոպան կարող Է ինքնուրույն առաջ շարժվել Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասել Է Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]