Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել կարանտինի ժամանակ բողոքի ցույցերի սահմանափակմանը

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել կարանտինի ժամանակ բողոքի ցույցերի սահմանափակմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) սեպտեմբերի 30-ին հավանություն Է տվել այն օրենքին, որը նախատեսում Է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ մտցնելու հնարավորություն՝ ցույցեր անցկացնելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of Israel հրատարակությունը:

Օրենքը երկրի կառավարությանն օժտում Է բողոքի ակցիաներին մասնակցելու համար երկրի բնակիչներին իրենց տնից մեկ կիլոմետրից ավելի հեռանալն արգելելու իրավունքով, ինչպես նաեւ փողոցներում հավաքների մասնակիցների առավելագույն թվաքանակը սահմանափակում Է մինչեւ 20:

Հրատարակությունը նշում Է, որ այդ օրենքը, մասնավորապես, վերաբերելու Է բողոքի ամենշաբաթյա ակցիաներին, որոնք երկրի բնակիչները կազմակերպում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մոտ: Սեպտեմբերի կեսերին Իսրայելում համազգային կարանտինի ռեժիմ Էին սահմանել կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պատճառով: Ենթադրվում Է, որ այն կգործի մինչեւ հոկտեմբերի 10-ը երեք ազգային տոների ժամանակ:

Բնակիչները պետք Է մնան տնից մեկ կիլոմետր շառավղով հեռավորությամբ, իսկ բոլոր մասնավոր ձեռնարկությունները փակվելու են, բացի նրանցից, առանց որոնց չի կարելի ապրել:

Նախօրյակին՝ սեպտեմբերի 29-ին, առողջապահության նախարար Յոել Էդելշտեյնը հայտարարել Է, որ հայտարարված լոքդաունն ավարտվելուց հետո հոկտեմբերի 10-ին բոլոր սահմանափակումները միանգամից չեն վերացվելու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am