Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավարի համար անընդունելի է Թուրքիայի միջամտությունը

ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավարի համար անընդունելի 
է Թուրքիայի միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն անընդունելի է որակել Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շվաբեն գրել է «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով»,- գրել է Շվաբեն:

Արցախում զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 790 մարդկային կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ, 3 միավոր ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 միավոր զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]