1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը 10 երկիր Է թողել սահմանները բացելու ցուցակում

Եվրամիությունը 10 երկիր Է թողել սահմանները բացելու ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը որոշում Է ընդունել առանց փոփոխությունների թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին թույլատրված Է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ ցուցակի մեջ չեն մտնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին ՏԱՍՍ-ին Բրյուսելում հայտնել Է Եվրոպայի մի դիվանագիտական աղբյուր: «Եղել Է ցուցակի վերանայում, ոչ մի կարգի փոփոխություններ չկան»,- ասել Է նա: Ցանկի մեջ են մտնում Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Հարավային Կորեան, Ճապոնիան:

Չինաստանն այդ ցանկում ներառված Է մնում «պայմանականորեն», այսինքն՝ նա համապատասխանում Է բոլոր համաճարակաբանական չափանիշներին մարդատար հաղորդակցության վերսկսման համար, սակայն ինքը ԵՄ-ի հետ սահմաններն առայժմ բացել մտադիր չԷ: Այսպիսով, չի կատարվում փոխադարձության բազային սկզբունքը, ուստի ԵՄ-ի խորհուրդն առայժմ նույնպես իր քաղաքացիներին թույլ չի տալիս ուղեւորություններ ՉԺՀ: Այսպես կոչված սպիտակ ցուցակի առաջին տարբերակը ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է հունիսի 30-ին, դրա մեջ Է մտել 14 երկիր, գումարած Չինաստանը: Հուլիսի կեսերին Եվրամիության խորհուրդը ցանկը կրճատեց մինչեւ 12 պետություն՝ դրանից հանելով Սերբիան եւ Չեռնոգորիան:

Հուլիսի 30-ին ընդունվել Է ցուցակի երրորդ խմբագրումը, դրանից հանվել Է Ալժիրը, իսկ օգոստոսի 8-ին՝ չորրորդն՝ առանց Մարոկոյի: Այդ ժամանակից ի վեր փաստաթուղթը չի փոխվել: Այն կրում Է հանձնարարական բնույթ, այսինքն՝ ԵՄ-ի պետությունները կարող են իրենց հայեցողությամբ բացել կամ չբացել սահմանները սպիտակ ցուցակից ցանկացած երկրների հետ, բայց չպետք Է վերսկսեն հաղորդակցությունը դրանում բացակայող պետությունների հետ: Ցուցակը պետք Է նորացվի միջին հաշվով երկու շաբաթը մեկ անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]