Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը հայտարարել Է Բաղդադում դեսպանությունները փակելու մի շարք երկրների մտադրության մասին

Իրաքի վարչապետը հայտարարել Է Բաղդադում դեսպանությունները փակելու մի շարք երկրների մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնապես հայտարարել Է Բաղդադում իրենց դեսպանությունները փակելու մի շարք երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, մտադրության մասին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գնդակոծությունները շարունակելու դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին կարգադրել Էր անհապաղ հետաքննել Բաղդադի օդանավակայանին հասցված հրթիռային հարվածը, որն առնվազն հինգ քաղաքացիների կյանք Է խլել: «Շարունակվում են հրթիռային գնդակոծությունները, վերջինը տեղի Է ունեցել երեկ, արդյունքում զոհվել Է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այդ գրոհները մի շարք կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հարկադրել են մտածել դեսպանությունները փակելու մասին. առաջին հերթին ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Եվրամիությունը քննարկում են այդ հարցը: Եթե տարածաշրջանում ապահովված չԷ անվտանգությունը, ապա իրենք չեն կարող աշխատել Իրաքում»,-հայտարարել Է ալ Քազեմին՝ հանդես գալով երկրի նախարարների կաբինետի նիստի ընթացքում:

Տեսագրությունը հրապարակվել Է վարչապետի մամուլի ծառայության կողմից: Վարչապետի խոսքով՝ արեւմտյան դիվանագետները բացատրել են, որ դա ուղղված չԷ Իրաքի դեմ, բանը երկրում անվտանգության հետ կապված իրադրությունն Է, եւ իրենք չեն կարող շարունակել գործունեությունն Իրաքում: Ալ Քազեմին ընդգծել Է, որ դեսպանությունները փակելու դեպքում «այդ երկրների հետ համագործակցությունը դադարեցվում Է ռազմական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում», ինչը հատկապես վտանգավոր Է մարտահրավերների լույսով, որոնց հետ բախվել Է Բաղդադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am