Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիները Բայդենին «բացարձակ անտանելի վիճաբանությունների» հաղթող են համարել

Ամերիկացիները Բայդենին «բացարձակ անտանելի վիճաբանությունների» հաղթող են համարել
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստադիտողների մեծամասնությունը կարծում Է, որ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթանակ Է տարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 29-ի երեկոյան կայացած նախընտրական վիճաբանությունների առաջին փուլում, որն ստացել Է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների չափազաց ցածր գնահատականը: Հասարակական հարցումների համապատսխան արդյունքները սեպտեմբերի 30-ին հայտնում են ԱՄՆ-ի հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

CNN հեռուստաընկերության հարցման համաձայն՝ որի հանդիսականներն ավանդաբար ավելի շատ համակրում են դեմոկրատներին, հեռուստադիտողների 60 տոկոսը կարծում Է, որ Բայդենն իրեն ավելի լավ Է դրսեւորել նախագահական աթոռի համար մրցակցի հետ բանավեճերում, 28 տոկոսը հաղթանակը տվել Է Թրամփին:

CBS հեռուստաընկերության հարցումը նույնպես հաղթանակը տալիս Է Բայդենին, սակայն այս դեպքում հանդիսականների կարծիքները բաժանվել են ավելի հավասարաչափ. առաջին տեղը դեմոկրատների թեկնածուին տվել Է հետազոտության մասնակիցների 48 տոկոսը, գործող նախագահին՝ 41տոկոսը:

Ըստ որում ԱՄՆ-ի զանգվածային լրատվմիջոցներն ավարտված բանավեճերը գնահատում են խիստ քննադատորեն: Ինչպես նշում Է CBS-ը, «վիճաբանությունները վերածվել են քաոսի, երբ Թրամփն ու Բայդենն սկսել են գրոհ տալ միմյանց վրա»: Իսկ CNN-ը դրանք համարում Է «ժողովրդավարության շատ վատ ծառայություն» եւ «բացարձակապես անտանելի»:

Զանգվածային լրատվամիջոցները մասնակիցներին քննադատում են ամենիրց առաջ այն բանի համար, որ ամերիկյան հասարակությանն անհանգստացնող հարցերի հանգիստ քննարկման փոխարեն նրանք զբաղվել են մեղադրանքներով եւ վիրավորանքներով: Թրամփին մեղադրում են, որ նա մշտապես ընդհատել Է ընդդիմախոսին եւ իրեն վերագրել զանազան վաստակներ, առանց դրա բավականաչափ հիմքերի: Բայդենը քննադատության Է ենթարկվել, որ արագորեն անցել Է Թրամփի շփման եղանակին՝ նրանից պահանջեքով «լռել» եւ նրան անվանելով «ծաղրածու»: Ըստ որում կոնկրետ հարցեր, օրինակ Գերագույն դատարանի ապագայի մասին այնտեղ Թրամփի կողմից հանրապետականների հերթական կողմնակցի նշանակման լույսով, դեմոկրատների թեկնածուին դրել են փակուղու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]