Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բայդենը Թրամփին համարել Է ամենավատ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ

 Բայդենը Թրամփին համարել Է ամենավատ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գնահատել Է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի տեղը երկրի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC-ին:

Նախընտրական բանավեճերի ժամանակ Թրամփը հայտարարել Է, որ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու 47 ամսվա ընթացքում ավելի շատ բան Է արել, քան Բայդենը 47 տարվա ընթացքում, երբ պետական ծառայության մեջ Է եղել: Սակայն ընդդիմախոսը քննադատորեն Է գնահատել նրա նախագահական ժամկետի արդյունքները: «Դուք ամենավատ նախագահն եք, որը երբեւիցե եղել Է Ամերիկայում»,-պատասխանել Է Բայդենը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին: Մինչեւ այդ ժամանակը թեկնածուները պետք Է երկու անգամ հանդիպեն ուղիղ եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]