Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 458 նոր դեպք, ապաքինվել է 152 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50 359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով (ավելացել է մեկ դեպքով): Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 292 հազար 193 թեստավորում:

Վերջին 24 ժամում արվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485  նոր դեպք: Կա 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ կառույցը հայտնում է, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]