Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական կողմը խեղաթյուրում է. պատգամավորն անդրադարձել է եզդիներին ուղղված իր կոչին

Թուրքական կողմը խեղաթյուրում է. պատգամավորն անդրադարձել է եզդիներին 
ուղղված իր կոչին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում թուրքական ներգրավվածության մասին ապացույցները դառնում են անժխտելի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Այդ ֆոնին թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին։ Շեշտեմ՝ իմ կոչը վերաբերել է բացառապես եզդիներին, ավելին՝ Rudaw քրդական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ես շեշտել եմ, որ քրդերին և եզդիներին չի կարելի նույնականացնել։ Այդուհանդերձ, ZOOM տեսագրության ժամանակ հաղորդավարը հարց ուղղելիս կիրառել է՝ «քուրդ եզդիներ» եզրույթը, իսկ դրան ի պատասխան՝ ես արձանագրել եմ՝ խոսքը Հայաստանի եղբայրական ժողովրդի` եզդիների մասին է։ Խորհուրդ կտամ թուրքական կողմին իրենց ներգրավվածության կոծկման համար չդիմել մանիպուլյացիաների։ Իմ խոսքը հստակ է, և ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում»,-նշել է պատգամավորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, ապա սեպտեմբերի 29-ին ագրեսիա սանձազերծել նաև Հայաստանի Հանրապետության դեմ: Արցախում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]