Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ. ԱՀ 
նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ՝ հատկապես հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որ իրականացնում է հակառակորդի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցյալ գիշեր նրանց բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- նշեց Պողոսյանը:

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ, 3 միավոր ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացիական անձ՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]