Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում ասվում է․

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]