Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան

Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. 
Թունիսում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն «Արմենպրես»-ին է տրամադրել հարցազրույցի որոշ հատվածների թարգմանությունը, որ ներկայացվում է ստորև։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ արդբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում:
Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:

Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը:

Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն, պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Թունիսում ՀՀ դեսպանը։:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]