Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այս պատերազմում հոգեբանական առավելությունը մեր կողմն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այս պատերազմում հոգեբանական 
առավելությունը մեր կողմն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախ այն բանից, թե որքան կտեւի լայնածավալ պատերազմը, ակնհայտ է, որ թուրք - ադրբեջանական հարձակումը տապալվել է։ Մեր բանակի պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստվածության շնորհիվ ռազմական գործողությունները սկսելու առաջին իսկ օրից ոչ միայն կասեցվել են թուրք-ադրբեջանական զորքերը, այլեւ նրանք չեն կարողանում անցնել շփման գիծը։ Քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով, մեր հանրությունը պետք է վստահ լինի մեր հաղթանակի մեջ։

«Մեր հանրությունը պետք է վստահ լինի, որ այս պատերազմը հայերիս համար հաղթանակով է ավարտվելու։ Դա միանշանակ է, որովհետեւ բոլոր նախանշանները կան, որ հոգեբանական առավելությունն այսօր արդեն իսկ մեր կողմն է»,- ընդգծեց զրուցակիցս։ Միեւնույն ժամանակ մենք խնդիր ունենք լուծելու տեղեկատվական դաշտում, քանի որ այն, ինչ կատարվում է սահմանում, ադրբեջանական բռնապետական ռեժիմը կարողանում է մանիպուլացված ներկայացնել իր հանրությանը։ Հետեւաբար, երբ ճեղքվի տեղեկատվական պատը, եւ ադրբեջանական հանրությունն առերեսվի իրականության հետ, ապա բարոյահոգեբանական անկումը հնարավոր չի լինի կասեցնել»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ