Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Դժվար չէ կռահել, թե ով է այս անգամ ծամելու փողկապը»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Դժվար չէ կռահել, թե ով է այս անգամ 
ծամելու փողկապը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Riafan.ru»-ում Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի` ԶԼՄ-ների գծով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը կանխատեսել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության արդյունքները: Վերլուծելով արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության հերթական աճը՝ բլոգերը հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ լավ է կարողանում «խաղաղություն պարտադրել» չափազանց տաքգլուխներին:

Մանուկյանի կարծիքով՝ հենց Անկարան է, որը միանգամից հայտարարեց Բաքվին անվերապահ աջակցության մասին, պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին անցել են արցախյան ռազմաճակատում իրենց բարդ հարաբերությունների «թեժ փուլին»:

«Արցախի խնդրով պայմանավորված հայ-ադրբեջանական հակամարտությունը նորից սրվել է: Կիրակի օրվա առավոտից տաքգլուխները կրկին կրակ են բացել խաղաղ բնակչության վրա: Ինչպես միշտ, օգտագործվում են սադրանքներ ու ֆեյքեր:

Ցավոք, մենք արդեն հարմարվել ենք այս հակամարտությանը: Ժամանակ առ ժամանակ այն վերսկսվում է, սակայն մինչեւ հիմա ՆԱՏՕ-ի երկրները երբեք բացահայտ չեն աջակցել մի կողմի ագրեսիային՝ մյուսի դեմ: Իսկ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր անդամ Թուրքիան որոշել է աջակցել Բաքվի գործողություններին»»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ