1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կիսալուծումներ մեզ պետք չեն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կիսալուծումներ մեզ պետք չեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում ընդունվեց Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Դրանով ամրագրվեց հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածի վերամիավորման օրինական ձգտումը՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա։ Սակայն հետագա գործընթացներն ընթացան այլ ճանապարհով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը նշեց, որ Արցախի կարգավիճակի մասին նոր հայտարարությունը պետք է հիմնված լինի լավագույնս ուսումնասիրված, նախապատրաստված եւ կշռադատված ծրագրի վրա։ «Ժողովրդական դիվանագիտության կողմից մեր գործը միշտ էլ անում ենք, բայց պետության կողմից քայլերը պետք է լինեն ոչ թե պահի ազդեցության տակ, իրավիճակից ելնելով կամ որպես սպառնալիք, այլ՝ նախեւառաջ որպես վերադարձ, վերահաստատում մեր սկզբնական մտադրությունների, որն, ի դեպ, աշխարհն այս կամ այն չափով ճանաչել էր»,- ասաց զրուցակիցս։ Արցախի հարցի լուծումը քաղաքական գործիչը տեսնում է ազգային-պետական տարածքներում անկախ պետություն ստեղծելու մեջ, որը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]