Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նաեւ՝ դիվանագիտական հարթակներում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նաեւ՝ դիվանագիտական հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճակատում Արցախի պաշտպանության բանակը իր ռազմական խնդիրները հաջողությամբ լուծում է: Այսօր շատ կարեւոր է նաեւ դիվանագիտական ճակատում նույն հաջողությամբ գործողությունների իրականացումը: Միջազգային հանրությունը պետք է իրազեկվի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի նախաձեռնած ագրեսիայի մասին, որն առաջին հերթին Ալիեւի ավտորիտար ռեժիմը պահպանելու նպատակ է հետապնդում, քանի որ հենց վերջինս լավ գիտի, որ ռազմական ճանապարհով չի կարողանա լուծել արցախյան հիմնահարցը: Ալիեւին ընդամենը անհրաժեշտ է 1-2 բարձունք գրավել, որպեսզի ինչ-որ ձեւով արդարացնի իր ընտանիքի միապետական, բռնատիրական ռեժիմի գոյությունը:

Միջազգային հանրությունը պետք է տեսնի Արցախում ընթացող գործողությունների իրական գույները՝ ավտորիտար Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական, ինքնիշխան Արցախի Հանրապետության վրա: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի եւ Արցախի դիպկորպուսի գործողությունների հիմնական թիրախը պետք է լինի նաեւ Թուրքիայի գործողությունների դատապարտումը եւ նրա տարածաշրջանային ախորժակի զսպումը»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ