Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին. Գումարը կծախսվի ի շահ հայ ժողովրդի

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին. Գումարը կծախսվի ի շահ հայ ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշելով, որ գումարի յուրաքանչյուր ցենտը ծախսվելու է ի շահ հայ ժողովրդի:

«Եթե ասեմ՝ շնորհակալ եմ, կնշանակի` ոչինչ չասացի։ Ուզում եմ պարզապես վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության եւ ժողովրդի։ Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար»,- գրել է Հակոբյանը:

Վարչապետի տիկինը հիշեցրել է, որ մեծանուն բարերարը հուլիսյան մարտերի օրերին էլ 250 հազար դոլար էր փոխանցել՝ «զինվորների համար»: Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]