Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Հայկական կողմի պաշտպանական գործողությունների արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի 790 զինծառայող

Հայկական կողմի պաշտպանական գործողությունների արդյունքում ոչնչացվել է 
Ադրբեջանի 790 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 790 զինծառայողի, որոնցից 180-ը` Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հատկապես թեժ են եղել մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններում: Հայկական կողմն արձանագրել է շեշտակի, զգալի հաջողություններ` օրվա ընթացքում խոցելով հակառակորդի զրահատեխնիկան, ԱԹՍ-ները, կենդանի ուժը: Մարտերի մեկնարկից մինչ օրս ոչնչացվել է Ադրբեջանի 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 1900 վիրավոր, խոցվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այժմ մարտերը շարունակվում են, հայկական կողմը հստակ կատարում է իր մարտական խնդիրը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ