Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը հակառակորդի կողմից ենթարկվել է հրետակոծության կամ այլ բնույթի հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Պետք է նշեմ, որ և պատսպարված, և տարահանված բնակչությունը գտնվում է Կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները, ըստ դրանց առաջացման  լուծվում են:  Տարահանված մարդիկ պետության հաշվին ապահովված են անհրաժեշտ պարագաներով՝  սննդամթերքով և նյութական այլ աջակցությամբ: Տարահանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը»,- նշեց պետնախարարը:

Նա ընդգծեց, որ Արցախը ապահովված է բոլոր անհրաժեշտ ապրանքներով, այս  պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]