«Ուրարտու»-ն Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաներին մարզվելու հնարավորություն կտա
19:43, 29 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռում արցախցի փոքրիկներին մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան եկած բոլոր երեխաները, որոնք զբաղվել են ֆուտբոլով և այժմ ցանկանում են շարունակել մարզումները, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հնարավորություն է ընձեռում մարզումներն անցկացնել ակադեմիայի թիմերի հետ միասին: Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 44-57-13։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում