Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի 
ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, իր համերաշխությունն է հայտնել հայ ողջ ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Թուրքիային ու Ադրբեջանին կոչ անելով հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ