Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հոնդուրասում լրագրողին գնդակահարել են ուղիղ հեռարձակման ժամանակ

 Հոնդուրասում լրագրողին գնդակահարել են ուղիղ հեռարձակման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված մարդիկ, որոնք մոտոցիկլետով Էին, Հոնդուրասում գնդակահարել են լրագրող Լուիս Ալմենդարեսին. նա մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Prensa հրատարակությունը:

Սեպտեմբերի 27-ին լրագրողը Facebook-ում ուղիղ հեռարձակում Էր վարում երկրի կենտրոնական մասում գտնվող Կոմայագուա քաղաքից, երբ նրա վրա հարձակում կատարվեց: Երկու հոգի, որոնք ընթանում Էին մոտոցիկլետով, նրա վրա կրակել են մի քանի անգամ, իսկ հետո թաքնվել: Ալմենդարեսը ստացել Է երեք հրաձգային վերք: Վիրավոր լրագրողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Սակայն սեպտեմբերի 28-ի առավոտյան 35-ամյա լրագրողը մահացել Է: Երբ նրա գիտակցությունը տեղն Է եղել, նա իշխանություններին պատմել Է, որ խանութ Էր գնում, երբ անսպասելիորեն հայտնվել են հարձակվողները: Այժմ իշխանությունները փորձում են պարզել նրանց գտնվելու վայրը: Criterio հրատարակությունը նշում Է, որ Լուիս Ալմենդարեսը հայտնի Էր նրանով, որ մերկացրել Է տեղի ձեռնարկատերերին ու քաղաքական գործիներին, հատկապես կոռուպցիայի եւ թմրանյութերի շրջանառության հարցերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]