Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Օրրան»-ը սննդամթերքի փաթեթներ է պատրաստել Արցախի երեխաների համար

«Օրրան»-ը սննդամթերքի փաթեթներ է պատրաստել Արցախի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն Արցախի մանուկներին աջակցելու նպատակով սննդամթերքի փաթեթներ է պատրաստել նրանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ հասցեատերերը փաթեթները կարող են ձեռք բերել` այցելելով կազմակերպություն, որը գտնվում է Երևանի Եկմալյան 6 հասցեում:

«Նախքան փաթեթները ստանալն անհրաժեշտ է նախապես մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ն ամրագրել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 53-51-67, 53-86-72, 094-43-08-69: Փաթեթները ստանալիս պետք է ներկայացնել ծննդյան վկայականի պատճենը»,-նշում են կազմակերպությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Արցախի բնակիչներին, զինվորներին օժանդակելու նպատակով  տարբեր մարդիկ, հաստատություններ և կազմակերպություններ կամավորության սկզբունքով մարդասիրական ակցիաներ են իրականացնում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Օգնությունը հասցեատերերին հասցնելու գործում նրանց աջակցում են պետական գերատեսչությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]