Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

ԱՄՆ-ը կգնահատի ինքնաթիռներն ու սուզանավերը միջուկային ռազմամթերքով հանդերձելու ժամկետները. Politico

ԱՄՆ-ը կգնահատի ինքնաթիռներն ու սուզանավերը միջուկային ռազմամթերքով 
հանդերձելու ժամկետները. Politico

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զինվորականներին հանձնարարություն Է տվել գնահատել միջուկային ռազմամթերքով ռազմավարական ռմբակոծիչների, սուզանավերի եւ բալիստիկ հրթիռների հանդերձման ժամկետները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրաճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոական անվանումը՝ ՌՀՍ-3) գործողության ժամկետը լրանալու դեպքում: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ քայլը, հրատարկության զրուցակիցների խոսքով՝ կոչված Է Մոսկվային ցույց տալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը, որպեսզի ԱՄՆ-ի պայմաններով համաձայնագրի երկարաձման հասնի մինչեւ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները:

Այժմ Թրամփի վարչակազմում, պնդում Է թերթը, կարծում են, որ Մոսկվան համաձայնագրի երկարաձգման բանակցությունները ձգձգում Է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակի հույսով, որն ավելի վաղ հանդես Է եկել պայմանագիրը պահանելու օգտին: Սպիտակ տանը, նշում Է Politico-ն, նաեւ կցանկանային երկարաձգել ՌՀՍՊ-ն, բայց իրենց պայմաններով՝ ստանալով այնուհետեւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային պրոբլեմատիկայի շուրջն ավելի լայն քննարկումների անցկացման երաշխիքներ: Բացի դրանից, ավելի վաղ Վաշինգտոնը չի բացառել ՌՀՍ-3-ի շուրջը բանակցությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ հարցերի հետ կապելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ