Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աֆղանստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ռումբի պայթյունից

 Աֆղանստանում առնվազն 15 մարդ Է զոհվել ռումբի պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Դայկունդի նահանգում առնվազն 15 մարդ զոհվել կամ տուժել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 1TV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը:

Ինչպես հաղորդում Է Աֆղանստանի ՆԳ նախարարությունը, պայթյունը, որի հետեւանքով նաեւ կանայք ու երեխաներ են զոհվել, իրականացրել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները: «Թալիբան»-ը դեռ չի մեկնաբանում այդ հարձակումը: Ավելի վաղ Քատարում Էմիրության միջնորդությամբ սկսվել են մի քանի տասնյակ տարվա ընթացքում առաջին ուղղակի բանակցությունները Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ:

Բանակցային գործընթացը հնարավոր Է դարձել բանտարկյալներին ազատ արձակելու մասին պայմանը կատարելուց հետո, որը նշվել Է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ փետրվարի վերջին կնքված հաշտության համաձայնագրում: Համաձայնագրի շրջանակներում Աֆղանստանի բանտերից ազատ են արձակվել 5 հազար բանտարկված թալիբներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]