Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շումերական հարթաքանդակը հանել են Մեծ Բրիտանիայի աճուրդից եւ կհանձնեն Իրաքին

 Շումերական հարթաքանդակը հանել են Մեծ Բրիտանիայի աճուրդից եւ կհանձնեն Իրաքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շումերական քանդակը, տարիքը, ենթադրաբար, կազմում Է 2400 տարի, հանել են աճուրդից եւ Իրաքին կվերադարձնեն Բրիտանական թանգարանի ակտիվ աջակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:

Հարթաքանդակը TimeLine առցանց- աճուրդում Էին դրել դեռ 2019 թվականի մայիսին, սակայն Բրիտանական թանգարանի աշխատակիցներն սկսել են կասկածել, թե ինչ-որ մի բան այն չԷ եւ դիմել են ոստիկանությանը: «Մենք հաճախ ենք հանդիպում մաքանենգային ցուցանակներ, մետաղից պատրաստված առարկաներ, կնիքներ եւ այլն: Բայց այստեղ խոսքը բացառիկ գտածոյի մասին Է: Այս որակի արտեֆակտները շատ հազվագյուտ երեւույթ են»,-պարզաբանել Է Բրիտանական թանգարանի ղեկավար Ջոն Սիմփսոնը, ճշտելով, որ հայտնի Է ընդամենն արվեստի մոտավորապես 50 նման ստեղծագործություններ Հին Միջագետքից:

Աճուրդում այն սխալմամբ ներկայացված Է եղել որպես «աքքադական ցուցանակ»՝ արեւմտյան Ասիայից», որն ստացվել Է 90-ական թվականների մասնավոր հավաքածուից: «Իրականում այն աքքադական չԷ, այլ շումերական, եւ դա հաստատ ցուցանակ չԷ»,-հավաստիացրել Է Սիմփսոնը: Պարզվել Է, որ դա պատի զարդարանք Է, որը պատկանում Է Հարավային Իրաքի վաղդինաստիական ժամանակաշրջանի երրորդ փուլին: Դրանում պատկերված Է նստած տղամարդու ֆիգուրա՝ շումերական երկար փեշերով (կաունակեսե): Փորձագետն այն նկարագրել Է որպես գլխավոր քրմուհի կամ տիրակալ, նրա բարձրացված աջ ձեռքին ծիսական գավաթ Է, իսկ ձախը ծնկներին Է սեղմել արմավենու տերեւը:

Արտեֆակտի վրա հայտնաբերվել են այրվելու հետքեր, ինչը կարող Է վկայել այն մասին, որ այն պատկանում Է Հարավային Իրաքում հին շումերական Գիրսու քաղաքից (ժամանակակից անվանումը՝ Տելլո) գտածոյին: Սիմփսոնի կարծիքով՝ շանս կա գտնել քանդակի մյուս կտորները: Աճուրդի կազմակերպիչները հրաժարվել են արտեֆակտից՝ իմանալով դրա անօրինական ծագման մասին: Իրաքի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, հարթաքանդակը Բրիտանական թանգարանում ցուցադրվելու Է երկու ամիս, այնուհետեւ այն կուղարկեն հայրենիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]