Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համացանցի, սոցիալական ցանցերի սահմանափակում. Ադրբեջանը փորձում է զսպել խուճապային տրամադրությունը

Համացանցի, սոցիալական ցանցերի սահմանափակում. Ադրբեջանը փորձում է զսպել 
խուճապային տրամադրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդբեջանի տարածքում սոցիալական ցանցերի, առհասարակ, համացանցի հասանելիության սահմանափակումներ կան պետական մակարդակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ n8aնց մոտ պաշտոնական կայքերը չեն աշխատում: Սոցիալական ցանցերում էլ շատ խիստ սահմանափակում կա: Այդ ամենի հիմնական նպատակն իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է:

«Նրանց մոտ դեռ սպանված զինծառայողների 80 անուն էր արձանագրվել, սակայն կորուստների թիվը շատ ավելին է: Այնտեղ փորձում են թաքցնել կորուստների մասին տվյալները, առհասարակ խուսափում են այդ մասին խոսելուց՝ փորձելով զսպել խուճապային տրամադրությունները Ադրբեջանի տարածքում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատեց, որ Ադրբեջանում պաշտոնական տեղեկություն գրեթե չի հրապարակվում, և նման պարագայում այդ բացը սկսում է լցվել հայաստանյան հրապարակումներին հետևելով:

«Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանցիները հայկական լրատվամիջոցներին հետևելով են տեղեկություն ստանում ռազմական գործողությունների մասին: Մեր լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքն այդ առումով շատ օգտակար է, հնարավորություն է ցույց տալ Ադրբեջանին, թե ինչ իրական իրավիճակ է ռազմաճակատում»,- ասաց Տաթև Հայրապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ: Հայկական կողմն ունի 84 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, հակառակորդն ունի ավելի քան 400 մարդկային կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 միավոր ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]